Թեմա 38․ ՀՀ միջազգային դրությունը

Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացն ու արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգայնորեն ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչեց Լիտվայի նորանկախ հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992 թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ։ 1992 թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), 2001-ին՝ Եվրախորհրդի, 2003-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՝ Սևծովյան տնտեսական համագործակցությանը (ՍԾՏՀ), 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ), 2015 թ. հունվարին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Դա հնարավորություն է տալիս ՀՀ-ին միջազգային բարձր ամբիոններից բարձրացնելու Արցախի և այլ հիմնախնդիրներ։ Հայաստանի հանրապետությունը դիվանագիտական կապեր հաստատեց ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Իր հարաբերություններն ամրապնդեց Վրաստանի հետ, որը շատ կարևոր էր։ Վրաստանի տարածքով շրջափակման տարիներին Հայաստանը շարունակվեց կապվել արտաքին աշխարհի հետ։ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 1996 թ. ապրիլից սկիզբ դրվեց Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ՀՀ անհատական գործընկերությանը։ 2019 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ, աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ ՀՀ-ն 1991թ. դեկտեմբերի 10-ին միացավ «Ցեղասպանության հանցագործությունների կանխման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային։ Հատկապես 20-րդ դարավերջից հետո հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանի Պետական դուման, Լեհաստանը, Կանադան, Սլովակիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Չեխիան, Գերմանիան, Պորտուգալիան և այլ երկրներ։ Միջազգային կազմակերպություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ապա ՝ Եվրախորհրդարանը։ Բելգիան և Արգենտինան նույնիսկ օրենք են ընդունել Հայոց ցեղասպանությունը մերժող անձանց դատապարտելու մասին։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ 100-րդ տարելիցի պատմական աննախադեպ միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 60 երկրների և միջազգային տասնյակ կառույցների պատվիրակություններ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սիրիայի և Կիպրոսի նախագահները։ Աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ 2021 թվականի ապրիլի 24 ին՝ ցեղասպանության 106 ամյակի օրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչը, բնականաբար, լուրջ զայրացրեց Թուրքիային։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումը նոր ազդակ հանդիսացավ դրա միջազգային ճանաչման գործում։ Ներկայումս Հայոց ցեղասպանության գործընթացը շարունակվում է։ Այդուհանդերձ՝ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության կատարած փաստը և չառերեսվել սեփական պատմության հետ

Թմա 31․ՀՀ հռչակումը․ Բաթումի պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ․ մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։

Lurer.com | Այսօր կնքվել է Բաթումի հաշտության պայմանագիրը

1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

Այսպիսով՝ եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, իսկ կոնկրետ պարագայում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։ Ի նշանավորումն իրադարձության՝ Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը՝ Առաջին հանրապետության անկախության օրը։

Բաթումի պայմանագիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։

Բաթումի պայմանագիրը։ Ինչպես ադեն տեղյակ եք, 1918թ․ ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։

Բաթումի պայմանագիրը: 1918 թ. ապրիլի 15 (28)-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Անդրկովկասի անկախությունը և համաձայնվեց Բաթումում շարունակել Տրապիզոնում ընդհատված հաշտության բանակցությունները: Մինչև Բաթումի բանակցությունների սկսվելը թուրքերն արդեն գրավել էին Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ իրենց հանձնվելիք տարածքները:

 Թուրքիայի պարտադրանքով իր անկախությունը հռչակած ԱԴԴՀ կառավարությունը թուրքերի մուտքը դեպի Անդրկովկասի խորքերը կանխելու նպատակով մայիսի 11-ին Բաթումում բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ: Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ Շ. Հալիլ բեյը, իսկ անդրկովկասյանը՝ կառավարության նախագահ և արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին: Պատվիրակության կազմում էին հայ պատվիրակներ՝ խնամատարության նախարար Հ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: Կային նաև խորհրդականներ, զինվորական փորձագետներ, քարտուղարներ, ընդամենը՝ 45 մարդ: Թուրքական կողմից Բաթումում էր գտնվում Կովկասյան ճակատում թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան: Այդտեղ ժամանեց նաև ծովային նախարար Ջեմալ փաշան: Բաթումում էր նաև գերմանական պատվիրակությունը՝ լիազոր ներկայացուցիչ գեներալ Օ. ֆոն Լոսովը, պատվիրակներ կոմս Վ. ֆոն Շուլենբուրգր և ուրիշներ՝ դիտորդի կարգավիճակով: Ի դեպ, իբրև շահագրգիռ կողմ Գերմանիայի միջնորդությամբ Բաթումի բանակցություններին մասնակցելու ցանկություն հայտնեց Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, թեև վերջինս չէր ճանաչում Անդրկովկասի կառավարությանը: Մայիսի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Գ. Չիչերինը հայտարարություն արեց այդ մասին և հասկացնել տվեց, որ եթե ռուսական կողմը չմասնակցի բանակցություններին, ապա պայմանագիր կնքվելու դեպքում այն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից: Սակայն Գ. Չիչերինի նոտան՝ Բաթումի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, մնաց անպատասխան:

Հովհաննես Քաջազնունի. կյանքը, գործունեությունը, ընտանիքը - Aniarc
Հ․ Քաջազնունի

Հունիսի 4-ին՝ ժամը 12-ին՝ Խալիլ բեյի և Ա. Խատիսյանի եզրափակիչ ելույթներից հետո, պատվիրակությունների բոլոր անդամների ներկայությամբ ստորագրվեց խաղաղության և բարեկամության պայմանագիրը Օսմանյան կայսրության կառավարության և իրեն անկախ հայտարարած Հայաստանի Հանրապետության միջև: Պայմանագրի ստորագրումով օսմանյան կառավարությունը, փաստորեն, ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բացի պայմանագրից ստորագրվեց նաև նրան կից երեք փաստաթուղթ. 1) տարանցման մասին, 2) սահմանակից շրջանների միջև առևտրի մասին և 3) կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին, և մեկ լրացուցիչ համաձայնագիր (6 հոդվածով) հայկական զորքի զորացրման, գերիների փոխանակման ու երկաթուղու շահագործման կարգի մասին:

Ռոբերտ Յանգ [Հարբած հողը]

Ընդհանուր առմամբ, այս պատմվածքին տրված գիտաֆանտաստիկ որոշիչ համապատասխանեց թե՛ սյուժեի, և թե՛ իրականության, այսինքն՝ ընթերցման հետ։ Ընթերցելով այս պատմվածքը, ես միանգամայն պատկերացում կազմեցի մարսեցիների մասին, չնայած, որ գրողը մեր մոլորակից է։ Չեմ խորանա սյուժեի մեջ, միայն կասեմ նրա գաղափարը։

Գաղափարը՝

Մարսեցիները գալով մոլորակ՝ տնկում են գարեջրի շշեր հողի մեջ, որոնք օրեր անց «բերք» են տալիս։ Նրանց հրամանատարը չի ցանկանում գարեջրի շշեր տնկել, այլ ցանկանում է ապացուցվել, որ փողի ծառը նույնպես գիտության նվաճումներից մեկն է։ Նա այդ հնարավորությունը ցանկանում է օգտագործել սեփական շահի համար, քանզի տանը՝ Մարսում, ունի բազմաթիվ հարկային և վարկային խնդիրներ։ Փողի ծառը նրա մոտ չի ստացվում տնկել։

Ես կարծում եմ, որ հեղինակի բնութագրած բնության այս քմահաճույքը ցույց է տալիս, որ բոլորը, անկախ պաշտոնից, սեռից, ռասսայից, քաղաքակրթությունից, կազմվածքից ու կոչումից հավասար են բոլոր վայրերում։ Այսինքն, եթե հողը՝ բնությունը, փողի ծառ թույլ չտվեց, որպեսզի տնկվի հրամանատարի կողմից, ուստի և թույլ չի տա, որ դա փորձեն տնկել սովորական շարքայինները։

Հարկերի ու պարտամուրհակների գործում մեղավոր է միմիայն հրամանատարը, քանզի ժամանակին չէր մտածել հետևանքների մասին (բացառենք որոշակի անհամապատասխանությունները․ հեղինակը անցյալի մասին շատ տեղեկություն մեզ չի տալիս)։ Հրամանատարը ցանկանում էր ծառ տնկելով միանգամից մարել բոլոր հարկերն ու վարկերը, պարտքերն ու պարտամուրհակները, նույնիսկ չմտածելով, որ այդ հնարքը կարող է այս անգամ չաշխատել։ Բնության նման վարքագիծը ցույց տվեց, որ բոլորս մեր կատարած գործողությունների համար պատասխանատու ենք, և հրամանատարի պես չենք կարող հեշտ ու հանգիստ ծլկել պատժից։ Հրամանատարը ամեն կերպ փորձում էր աճեցնել փողի ծառը, որպեսզի հետո բերքը հավաքեր, սակայն դա նրա մոտ չէր հաջողվում։ Պատճառն այն էր, որ բնությունը ամեն բան նախօրոք հաշվարկում է, պատրաստում և վստահորեն չէր թողնի, որպեսզի շարքային մահկանացուն այսքան հեշտ զրկվեր կյանքի կողմից առաջադրված փորձությունների գոյամարտից։

Պատմվածքը իրոք շատ կարևոր մի բան է ցանկանում ասել։ Բացի նրանից, թե փողը կեղտ է, որն միմիայն աղտոտում է հողը, բացի այն, որ հրամանատարը խելամիտ է և փորձում է իրավիճակը պտտել իր կողմ, այստեղ կա ևս մեկ բան, որի մասին քիչ ենք մտածում։ Դա մեր առօրյային շատ նման լինելն է։ Այո՛, այս պատմվածքը ինքն իրենով նման է մեզ յուրաքանչյուրիս, ով ամեն օր արթնանում և քնում է նույն վայրում, ամեն առավոտ նույն կերպ է զարթնում, գիշերը՝ նույն կերպ քնում։ Հեղինակը ծանոթագրություններում նույնպես նշում է, որ քաղաքակրթությունները՝ մարսեցիներինը ու մերը, շատ նման են, և սրանից ենք մենք կարողանում եզրակացնել ժողովուրդների միջև կապը։ Սակայն այստեղ մարսեցիները ժողովուրդ չեն, այլ մեր ներքին մարդիկ, ովքեր մեր հետ վերապրում են յուրաքանչյուր պահ մեր կյանքի, յուրաքանչյուր դրվագ ու հիշողություն։

․Տար ինձ ժամանակ․Համո Սահյան

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Թեմա 23․1823-28թթ ռուս-պարսկական պատերազմը

1826թ. հուլիսին պարսից գահաժառանգ Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը ներխուժեցին Արցախ և պաշարեցին Շուշիի բերդը։ Սկսվեց ռուս-պարսկական պատերազմը: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Սեպտեմբերի 13-ին Շամքորի և Ելիզավետպոլի (Գանձակ) ճակատամարտերում ռուսական զորքերը ջախջախեցին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրաված շրջաններից: Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը և կազմավորվեցին հայ կամավորական գումարտակներ: 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում պարսկական մեծաբանակ բանակը հերթական պարտությունը կրեց: Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ: 1827թ. սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսները գրավեցին Սարդարապատը, ապա մտան Երևանի բերդ, ինչը մեծ ցնծության ընդունվեց ժողովրդի կողմից: Հենց դա էլ վճռեց պատերազմի ելքը:

Թուրքմենչայի պայմանագիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ: 1827-1828թթ. ռուսական զորքերը գրավեցին Թավրիզը, Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Շահը ստիպված հաշտություն խնդրեց և 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Ըստ պայմանագրի Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք Երևանի Նախիջևանի խանությունների անցան Ռուսաստանին: Պարսկահայք նահանգն իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձավ պարսիկներին: Պարսկաստանում մնացած հայերին իրավունք տրվեց մեկտարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում: 1828թ. շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզից, Մակուից, Խոյից, Սալմաստից, Ուրմիայից և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Վերաբնակները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից: Աղքատները կարողացան տուն կառուցել դրամական օգնության շնորհիվ: Այս ամենը նպաստեց հայերի ազգային ժողովրդական պատկերի վերականգնամը:

Հայերի գաղթը Ռուսաստան դրական էր, քանզի վերջինս պարտավորվում էր Հայաստանը “թատերաբեմից” հանել, որպեսզի Հայաստանի տարածքում այլևս մարտեր չընթանան։ Կարևորագույն օգուտներից էր իսլամից ազատվելը, քանի որ թե՛ Օսմանյան կայսրությունը, թե՛ Պարսկաստանը չէին “ցանկանում” հանդուրժել քրիստոնյաներին։ Դրական էր նրանով, որ վերաբնակները՝ Թավրիզից, Խոյից, Սալմաստից ազատվում էին հարկերից ու տուրքերից վեց տարով։ Մի տարվա մեջ կարող են տեղափոխվել ապրել գրավված տարածքներում։ Տրվել էր մի տարի պատրաստություններ տեսնելու, բերքը հավաքելու համար։ Խոյն ու Սալմաստը անցան Պարսկաստանին (հաճախ հայերը հենց այդտեղից էին գաղթում)։

Հայերը վախեցել էին մնալ Խոյում, Սալմաստում (չնայած նրան, որ դրանք ազատագրվել էին Ռուսաստանի կողմից)։ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ ռուսական զորքը հետ էր քաշվում գրավված տարածքներից։ Սա պատճառ հանդիսացավ, որ հայերը գաղթեցին Արևելյան Հայաստան (նրանք վախենում էին, որ պարսիկները վրեժ կլուծեն նրանց ապստամբությունից)։

Երևանյան տիտղոս — Պասկևիչ, Վալերիան (Ռոստոմ) Մադաթով (մանրամասն ներկայացրել է տեղի ունեցած իրադարձությունները)

Միխայիլ Վռուբել

The Demon Seated - Wikipedia

Նախապատմություն

Ոչ միայն արվեստը, այլ նաև այս նկարչի ամբողջ կյանքը էքսցենտրիկ և գաղտնի է․ անկանխատեսելի գործողություններ, անպատասխան սեր, հոգեկան խանգարում, վախ, ներքին դևեր, քննադատություն, ատելություն՝ սրանք դեռևս ամենափոքր ցուցակն է այն բանի, ինչն ապրել է նկարիչը՝ համընդհանուր ճանաչման ճանապարհին։

Միխայիլ Վռուբել Ալեքսանդրովը ծնվել է մարտի 17-ին 1856 թվականին Օմսկում՝ զինվորականների ընտանիքում, սովորել է գիմնազիայում, ընդունվել Պետերբուրգի իրավաբանական ֆակուլտետ և նույնիսկ չէր էլ մտածում նկարչի կարիերայի մասին։ Միայն համալսարանում սովորելու ժամանակ երիտասարդ Վռուբելի մոտ հայտնվեց հետաքրքրություն գրականության, փիլիսոփայության, թատրոնի հանդեպ, և նա սկսեց իր փնտրտուքներն ու սեփական նշանակությունը։ Այդ ժամանակ սկսեց նկարել գրքերի պարզագույն իլլյուստրացիաներ (նկարազարդումներ), զբաղվել է կրկնուսույցով և կրկնուսուցմամբ։

М. А. Врубель «Автопортрет с жемчужной раковиной», 1905

24 տարեկանում Վռուբելն ավարտեց համալսարանը և ընդունվեց պետերբուրգյան արվեստի ակադեմիա՝ որպես ուսանող։ Եկատերինա քրոջն ուղղված նամակներում նկարիչը այդ ժամանակաշրջանը անվանում էր իր կյանքի ամենալավ պահերից ու ջերմ էր վերաբերվում իր ուսուցչի՝ Պավել Չիստյակովի նկատմամբ։ Ակադեմիայում հավաքելով փորձ, բայց չավարտելով ուսումը, 1883 թվականին Վռուբելը հայտնի հնէաբան Ադրիան Պրախովի հրավերքով մեկնեց Կիև՝ աշխատելու։

Կիևում նկարիչը մնաց հինգ տարի․ Կիրիլլովյան եկեղեցում և Սոֆիայի տաճարում զբաղվում էր վերականգնողական աշխատանքներով, վարում էր բուռն սոցիալական կյանք, բուռն սեր է ապրել իր գործատուի կնոջ նկատմամբ, իսկ հետո՝ ստեղծագործական ճգնաժամ:

Անբաժան սերի ֆոնի վրա, նկարիչը գնաց իր մեջ, սկսեց պատճառել իրեն ֆիզիկական վնասվածքներ և տառապել դեպրեսիայով։ Հենց այդ ժամանակաշրջանում Վռուբելը սկսեց իր առաջին գործերից մեկը, որն պատկերում էր դևի կերպարը։ Վռուբելի հայրը, ով եկել էր որդուն այցելության, տեսնելով դեռ չավարտված նկարը, այն անվանել էր դև, որն նստած է սարերի ֆոնին՝ «չար և վանող»։ Վռուբելը չշարունակեց գործը և հետագայում՝ հոր հեռացումից հետո, հոգնած հոգեկան տառապանքից և ստեղծագործական լճացումից՝ նա որոշեց վերադառնալ Մոսկվա։

«Նստած դևը»

Հենց «մոսկովյան շրջանում» Վռուբելին ընձեռվեց հնարավորություն ամբողջովին պատկերելու իր դևերին, որոնք արդյունքում դարձան իր արվեստի հիմնական թեման և բերեցին նրան հայտնիություն։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1890 թվականին նկարչին առաջարկեցին նկարազարդումներ անել Մ. Լերմոնտովի հոբելյանական երկհատորյակի համար։ Չնայած նրան, որ այդ գրքի համար աշխատում էին նաև ուրիշ նկարազարդողներ, հենց այդ ժամանակ անհայտ Միխայիլ Վռուբելի սև-սպիտակ նկարազարդումները առաջացրեցին հանրության և քննադատների բուռն արձագանքը։ Ոմանք նրա նկարազարդումները անվանում էին կոշտ ու անճաշակ, ուրիշները մեղադրում էին նրան ծաղրանկարներ նկարելու մեջ, երրորդները գտնում էին դևին ուղղակի ծիծաղելի։

Մ. Ա. Վռուբել, Մ.Յու բանաստեղծության նկարազարդում. Լերմոնտով «Դև», 1890-ական թթ

Բայց քննադատների կարծիքը չկանգնեցրեց Վռուբելին, Լերմոնտովի պոեմի նկարազարդումներին համարյա զուգահեռ, նա սկսեց աշխատել «Նստած դևը» գործի վրա։ Նկարիչն իր քրոջն ուղղված նամակներում ասել է. «Ես նկարում եմ դև, այսինքն ոչ թե հենց մոնումենտալ դև, որը ժամանակի ընթացքում կգրեմ, այլ «դիվային»՝ կիսամերկ, թևավոր, երիտասարդ, տխուր: Մտածված կերպարանքը, ծնկները գրկած, նստած է մայրամուտի ֆոնին և նայում է ծաղկած մարգագետնին, որտեղից ճյուղեր են ձգվում դեպի իրեն՝ ծռվելով ծաղիկների տակ»։

Մ․ Ա․ Վռուբել «Նստած դևը», 1890 թ․

Իսկապես, նկարում մենք տեսնում ենք ոչ թե դև, այլ երիտասարդի զգայական և ուժեղ կերպարանք։ Տխուր հայացքն ուղղված է դեպի հեռուն, սեղմած մատներն ու կախ ընկած գլուխը մատնում են հուսահատությունն ու կարոտը, տխուր աչքերն ու ինչ-որ տեղ դեպի հեռուն ուղղված հայացքը ցույց են տալիս մարդկային էությունը։ Թվում է, թե Վռուբելի դևը գիտեր մարդկային կյանքի պարզ ուրախությունները և իր համար տեղ չի գտնում։ Նա կորցրեց իր անդորրը և սկսեց թափառել պատասխաններ փնտրելու, ազատագրվելու համար։

Վռուբելը ուշադիր աշխատել է դևի կերպարի վրա՝ անընդհատ ջնջելով որոշ ներկեր, իսկ մյուսները քսելով՝ շտկելով դիրքը, դեմքի արտահայտությունը և դետալները։ Նույնքան մանրակրկիտ կերպով նկարիչը մշակեց ֆոնը։ Նա հավաքեց լեռնային լանդշաֆտների լուսանկարներ, ուսումնասիրեց յուրաքանչյուրը և փորձեց գտնել ամենահարմար ֆոնը նստած դևի մռայլ կերպարի համար։ Դևի մեջքի հետևում դուք կարող եք տեսնել անսովոր ծաղիկներ. դրանք նման են տարբեր երանգների բյուրեղների և կարծես նկարը վերածում են մեկ մեծ գոհարի: Վռուբելը որդեգրել է «բյուրեղյա» նկարչության այս տեխնիկան Արվեստի ակադեմիայի իր ուսուցիչ Պ. Չիստյակովից։ Նա ներկը քսել է գունապնակ դանակով՝ հարթ, լայն և կարճ հարվածներով՝ ստեղծելով խճանկարային էֆեկտ.

Մ․ Ա․ Վռուբել «Նստած դևը», 1890 թ․

Հեղինակը դև-երիտասարդի կերպարի մեջ դրել է ոչ թե չարությունն ու այլասերվածությունը, այլ կարոտը, տառապանքը և նույնիսկ հուզիչ կանացի դիմագծերը։ Այս մասին նա նաև նամակում խոսել է. «Դևը ոչ այնքան չար ոգի է, որքան տառապող և ողբալի, այս ամենի հետ մեկտեղ՝ տիրող, վեհ ոգի։ Նրա ամբողջ տեսքը լցված է ուժով. մկանուտ մարմին, դեմքի մեծ դիմագծեր և ուժեղ կամային կզակ, հզոր պարանոցի հակադրություն հսկայական տխուր աչքերով և կանացի զգայական բերանով:

Արդյունքը մի աշխատանք է, որն ապշեցնում է իր խորությամբ ու խորհրդավորությամբ։ Մարդիկ, ովքեր առաջին անգամ ծանոթանում են «Նստած դևի» հետ և չգիտեն, որ իրենց առջև ի սկզբանե չար բնավորությամբ կերպար չէ, նույնիսկ համակրում են նրա հանդեպ։ Իսկ անունը կարդալուց հետո անկեղծորեն զարմանում են ու սկսում վանող ու հակառակ հատկանիշներ փնտրել։ Սա նշանակում է, որ Մ. Ա. Վռուբելը կարողացավ իր հերոսին օժտել ​​այնպիսի հակասական և բարդ հատկանիշներով, որ մեզ ընտրության առաջ կանգնեցրին՝ կարեկցանք, թե արհամարհանք, սեր, թե ատելություն։ Բայց այսպես թե այնպես, «դևի» կասկածներն ու հոգեկան տանջանքները փոխանցվում են մեզ, ինչպես նրա կարոտը մի աշխարհի, որտեղ նա իր համար տեղ չէր գտնում։

Հետաքրքիր փաստեր

  • Վռուբելը ոչ միայն փայլուն նկարիչ էր, այլև զբաղվում էր արվեստով և արհեստներով։ Նրա աշխատանքներից են քանդակագործությունը, կերամիկական ծաղկամանները, բեմադրության դեկորացիաները և նույնիսկ ճարտարապետական ​​նախագծերը:
  • Դևերը հետապնդել են նկարչին իր ամբողջ կյանքում: 1899 թվականին գրել է «Դևը թռիչքի մեջ», իսկ երկու տարի անց՝ «Դևը վայր ընկած»։ «Պատված դևը»-ը նույնպես Տրետյակովյան պատկերասրահում է, իսկ «Թռչող դևը»՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում։
  • Մ. Ա. Վռուբելը ամուսնացած էր օպերային երգչուհի Նադեժդա Զաբելայի հետ։ Նրանց միակ որդին՝ Սավվան, ծնվել է շրթունքի ճեղքվածքով, երկու տարեկանում շատ է հիվանդացել ու փրկվել չի հաջողվել։ Վռուբելին հաջողվել է մանկասայլակում նկարել վեց ամսական որդու ջրաներկով մեծ դիմանկարը։
  • Մ. Վռուբելը հաճախ ուղղում էր իր նկարները և երբեմն նույնիսկ փչացնում դրանք։ Երբ «Պատված դևը»-ը մասնակցում էր ցուցահանդեսին, Վռուբելն ամեն առավոտ, երբ այցելուները քիչ էին, գալիս ու ջնջում էր որոշ ներկեր, քսում մյուսները՝ անվերջ շտկելով ֆոնն ու հերոսի կեցվածքը։
  • Նկարիչը հաճախ տառապում էր դեպրեսիայից և հոգեկան խանգարումներից։ Որդու հիվանդությունից և մահից հետո Վռուբելի մոտ ախտորոշվել է երրորդական սիֆիլիս և մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։ Տարբեր կլինիկաներում սկսվեց երկարատև հիվանդություն և բուժում: 1910 թվականին Մ. Ա. Վռուբելը մահացել է 54 տարեկանում։

Թեմա 21․Հայ ազատագրական պայքարի վերելքը․Իսրայել օրի

Էջմիածնի 1677թ․ ժողովը։ Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ․ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ․ Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Հակոբ Դ Ջուղայեցի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հակոբ Դ

Իսրայել Օրու գործունեությունը։ Հակոբ Ջուղայեցին 1680թ․ մահանում է, և պատվիրակությունը Կ․ Պոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա, որտեղ մնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան։ Այնուհետև գնում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, ծառայության անցնում կայսր ընտիրիշխան Հովհան Վիլհելմի մոտ։ Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է Հայաստան։ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ․ հրավիրվում է հայ մելիքների գաղտնի խորհրդակցություն։ Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում են զորք ուղարկել Հայաստան և որ պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում 36 կետից բաղկացած ծրագիր։ Վիլհելմն առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Եվրոպայում իրական օժանդակություն չստանալով՝ Օրին մեկնում է Ռուսաստան և 1701թ․ Պետրոս Ա ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր։ Ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ 1709թ․ Օրին լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում։ Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711թ․ օգոստոսին Աստրախանում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում և Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։

Հովհան Վիլհելմ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հովհան Վիլհելմ

Պարսկաստանը թուլացել էր, թուրքերը դրանից օգտվում էին ու արշավանքներ էին կազմակերպում։ Հայաստանը հայտնվել էր մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Պարսկաստանի խաչմերուկում։ Օսմանյան կայսրությունը հզորագույն ժամանակաշրջանն էր ապրում ու հարձակումներ կատարում Եվրոպա, նույնիսկ արշավանքներ էին կազմակերպվել Ավստրիա, սակայն ավստրո-լեհական զորքերի պաշտպանության շնորհիվ, թուրքերը ջախջախվել էին ու այդ քայլի պատճառով, նրանք այլևս չէին ցանկանում տարածվել Եվրոպայում։

*Գրիգոր Զոհրապը թուրք իրավաբան-գրող էր, ով շատ մոտ կապեր ուներ հայերի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթ Փաշայի հետ։ Նույնիսկ կան փաստարկներ, որ նրանք ամեն օր նարդի էին խաղումմ

․Երկիր Նաիրի․ Եղիշ Չարենց

Երկիր  Նաիրի:  Եղ.  Չարենց  (հատված)

Նաիրյան  այդ  հնամյա  քաղաքն  ամեն  ինչով  նման  էր  նաիրյան  բոլոր  հին  ու  նոր  քաղաքներին.-  փոքր  էր,  ոչ  բազմամարդ,  խարխուլ  ու  փոշոտ.  ժամանակակից  լեզվով  այդպիսի  քաղաքներին  ասում  են  -գավառական  հետամնաց  քաղաք:  Ե՞րբ  է  շինված  նաիրյան  այդ  հին  քաղաքը  -աստված  ինքը  գիտե.  բայց  ասում  են,  որ  այդ  քաղաքը  հիմնողները  եղել  են  հին  նաիրցիներ.-  գուցե՝  խալդեր  լայնաթիկունք  ու  ջլաբազուկ,  գուցե՝  գանգրահեր  ուրարտացիներ:  Սակայն  պատմական  այդ  հանգամանքը,  կարծում  ենք,  այնքան  էլ  կարևոր  չէ,  որովհետև   խալդական  կամ  ուրարտական  այն  հին  քաղաքից  հիմա  երևի  տեղն  էլ  չէ  մնացել.  նրանց  այն  կավե  գետնափոր  խրճիթների  փոխարեն  կանգնած  են  հիմա  նաիրյան  այդ  փոքրիկ  քաղաքում  քարե  միհարկանի,  երկհարկանի  և  նույնիսկ  երեքհարկանի  շինություններ՝  տներ  ու  խանութներ,  որոնք  նույնքան  են  նման  ուրարտական  այն  հին  խրճիթներին,  որքան  քո  քիթը,  ընթերցող…  Էյֆելյան  աշտարակին:  Այդ  նոր  տներից  ու  խանութներից  մի  քանիսը  նույնիսկ  թիթեղե  կարմիր  կամ  կանաչագույն  կտուրներ  ունեն  —  մի  հանգամանք,  որ  քսաներորդ  դարից  է  գալիս  -և,  որպես  այդպիսին,  նոր  է  և  միանգամայն  ուշագրավ:  Քաղաքի  ցածլիկ  տների  ու  խանութների  միօրինակ  ծովում  թիթեղե  այդ  կտուրներն  աչքի  են  զարնում,  ինչպես  աչքի  կզարներ  կանացի  եվրոպական  փետրազարդ  գլխարկն՝  արևելյան  գյուղում:

Եվ  իզուր  չէ,  որ  նաիրյան  այդ  քաղաքում  մինչև  օրս  էլ  մի  անհուն  վախով  ու  պատկառանքով  են  խոսում  այն  անձնավորության  մասին,  որն  առաջին  անգամ  թիթեղե  կտուրով  է  ծածկել  իր  երկհարկանի  բնակարանը.  դա  բոլորին  հայտնի,  բոլորից  հարգված,  այսպես  անվանված  Գեներալ  Ալոշն  է,  ութսունն  անց  պատկառելի  մի  նաիրցի,  որի  հետ  ընթերցողը  դեռ  շատ  առիթ  կունենա  հանդիպելու  սույն  իմ  այս  պոեմանման  վեպում:

Տները,  ինչպես  ասացի,  նաիրյան  այդ  քաղաքում  ցածլիկ  են,  մեծ  մասամբ  միհարկանի,  տափակ  կտուրներով,-  բայց  տների  ու  խանութների  այդ  միօրինակ  տափակության  ծովում,  քաղաքի  ճիշտ  կենտրոնում,  որպես  ուրիշ  մի  աշխարհից  կամ  երկնքից  ընկած  քարե  մի  հրաշք-կանգնած  կա,  երևակայո՞ւմ  եք…  հինգհարկանի  մի  հսկա,  քարե  մի  թյուրիմացություն…  Ծխական  դպրոցի  ծանոթ  ուսուցիչ  պ.  Մարուքե  Դրաստամատյանը,  որ  պակաս  մի  հրաշք  չէ  նաիրյան  այդ  քաղաքում,  ամեն  անգամ  այդ  շինության  մոտից  անցնելիս  ասում  է  ինքնիրեն  կամ,  եթե  խոսակիցներ  է  ունենում  -նրանց.  «Ուրի՛շ  բան  ենք  մենք,  ուրիշ  -եվրոպացիք…  Ա՛յ»:  Եվ  նա  հիացած  աչքերով  նայում  է  հինգհարկանի  շենքի  տարօրինակ—  փոքրիկ  քառակուսի  պատուհաններին:  «Դեռ  մենք  շատ  ենք  հետամնաց»,  —  ասում  է  նա:  Այսպես  է  մտածում  պ.  Մարուքեն-և  նա,  իհարկե,  ունի  իրավունք.-  պ.  Մարուքեն  ավարտել  է  տեղական  քաղաքային  յոթնամյա  դպրոցը  և,  իրերի  անհայտ  բերումով,  երկու-երեք  ամսով  եղել  է  Բեռլինում.-  գոնե  այսպես  է  հավատացնում  ինքը,  պ.  Մարուքեն:  Նա  սիրում  է  միմիայն  նորն  ու  կատարյալը  -և  չի  կարող  տանել  ոչ  մի  հնություն:  Այսպիսով  նա,  միանգամայն  իրավացիորեն,  եվրոպացու  հռչակ  է  վայելում  նաիրյան  այդ  քաղաքում  և  բոլորը,  մեծ  թե  փոքր,  բացի  երկրորդ  ծխականի  ուսուցիչ  ընկ.  Վառոդյանից,  հարգում  են  նրան:

Բայց  քաղաքը,  բացի  այդ  հինգհարկանի  հրաշք-շինությունից,  ուներ  մի  շարք  տեղական  հրաշալիքներ,  որոնցով  դժբախտաբար  չէր  հետաքրքրվում  պ.  Դրաստամատյանը:  Սակայն  ինչ  ուզում  է  պ.  Մարուքեն  կարծե  -առանց  այդ  հրաշալիքների  նաիրյան  այդ  քաղաքը  եթե  ոչ  իր  ամբողջ  հմայքը,  գոնե  իր  հմայքի  կեսից  ավելին  անպայման  կկորցներ  -հենց  իրենց,  այդ  քաղաքի  բնակիչների  աչքում:  Եվ  ճիշտ  որ.  ինչո՞ւ  համար  կատարյալ  հրաշալիքներ  չեն  կարող  համարվել  —  թեկուզ  հենց  Բերդը  կամ,  ասենք,—  Վարդանի  կամուրջը  կամ  վերջապես  -Առաքելոց  եկեղեցին…  Իսկ  ձորի  Սլլան  քա՞րը,  Ճգնավորի  մատո՞ւռը,-  ո՞րը  թվեմ:-  Բոլորն  էլ  հրաշք  են,  զարմանալի  զարմանք,  անկարելի  հնճարք:

Առաջադրանքներ


Ա)  Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը հին է,

Փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ։ Քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ. — գուցե՝  խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ: 

  • քաղաքը եվրոպական չէ,

Խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե  գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի,  երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ  կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արևելյան գյուղում:

  • գավառական հետամնաց քաղաք է

Ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։

  • քաղաքը նաև կարելի է նոր համարել,

Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն  —  մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս — և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ: 

  • քաղաքն ունի հրաշալիքներ։

Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ։ Ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել —  թեկուզ հենց Բերդը կամ, ասենք,—  Վարդանի  կամուրջը կամ վերջապես — Առաքելոց եկեղեցին…  Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը, — ո՞րը  թվեմ: — Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք:

․Խոհանոցի ժամացույցը․ Վոլֆգանգ Բորխրտ

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր:

-Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  էին,  հայացքով  հերթով  զննեցին  այն,- գտել  եմ:  Սա  է  միայն  մնացել:

Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:

— Այն  այլևս  ոչ  մի  արժեք  չունի,-  շարունակեց  նա  հանդարտորեն,- ես  դա  գիտեմ:  Այն  նաև  առանձնապես  գեղեցիկ  չէ:  Հիմա  սովորական  ափսեի  նման  է՝  պարզապես  սպիտակ  լաքով  պատված:  Բայց  ես  կարծում  եմ,  որ  կապույտ  թվերը  բավական  գեղեցիկ  տեսք  ունեն:  Սլաքները,  իհարկե,  զուտ  թիթեղյա  են,  սակայն  այլևս  չեն  շարժվում:  Ներսում  ջարդված  է,  դա  անկասկած  է:  Բայց  տեսքը  առաջվա  նման  է,  նույնիսկ  եթե  հիմա  այլևս  չի  աշխատում:

Նա  մատների  ծայրով  մի  զգույշ  շրջան  արեց  ժամացույցի  շրջանակի  երկայնքով:  Ապա  կրկին  ասաց  կամացուկ.

— Միայն  սա  է  մնացել:

Նրանք,  որ  նստարանին՝  արևի  տակ  էին  նստած,  հայացքները  չբարձրացրին:  Նրանցից  մեկը՝  մի  տղամարդ,  աչքը  գցեց  իր  կոշիկներին,  ապա՝  կողքի  մանկասայլակով  կնոջը:  Քիչ  անց  մեկ  ուրիշն  ասաց.

— Դուք  հավանաբար  ամեն  բան  կորցրել  եք:

— Հա՛,  հա՛,- պատասխանեց  երիտասարդը  այնպես,  կարծես  հենց  այդ  հարցին  էր  սպասում,- պատկերացրե՛ք,  ամեն  ինչ:  Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել,- և  կրկին  ձեռքն  առավ  ժամացույցը,  քանի  դեռ  մյուսներին  այն    ծանոթ  չէր  թվացել:

— Բայց  այն  այլևս  չի  աշխատում,- ասաց  կինը:

-Չէ՛,  չէ՛,  դա  ճիշտ  չէ:  Այն  պարզապես  կոտրված  է:  Ես  դա  հաստատ  գիտեմ,  բայց  այն  ամբողջովին  առաջվա  նման  է՝  սպիտակ  ու  կապույտ,- և  նա  նորից  հայացքով  ցույց  տվեց  ժամացույցը:- Իսկ  գիտեք՝  ի՞նչն  է  ամենահետաքրքիրը,-շարունակեց  նա  ոգևորությամբ,- ես  այդ  մասին  ձեզ  դեռ  ոչինչ  չեմ  պատմել: Ամենահետաքրքիրը  դեռևս  առջևում  է.  պատկերացնո՞ւմ  եք,  երկուսն  անց  կեսի  վրա  է  այն  կանգ  առել:  Ուղիղ  երկուսն  անց  կեսի  վրա,  պատկերացնո՞ւմ  եք:

— Հետևաբար  ձեր  տունը,  անկասկած,  երկուսն  անց  կեսին  է  փլվել,-ասաց  տղամարդը  և  մի  ինքնագոհ  շարժումով  ստորին  շրթունքը  առաջ  քաշեց:-Ես  շատ  եմ  լսել,  որ  երբ  ռումբ  է  ընկնում,  ժամացույցները  կանգ  են  առնում:  Դա  ճնշման  հետևանք  է:

Երիտասարդը  հայացքը  հառեց  ժամացույցին  և  մտածկոտ  շարժեց  գլուխը.

-Ո՛չ,  սիրելի՛  պարոն,  ո՛չ:  Դուք  սխալվում  եք:  Դա  ռումբի  հետ  որևէ  կապ  չունի:  Դուք  չպետք  է  ամենը  ռումբի  հետ  կապեք:  Ո՜չ:  Երկուսն  անց  կեսին  մի  բոլորովին  այլ  բան  էլ  է  եղել,  որի  մասին  դուք  դեռ  չգիտեք:  Դա  պարզապես  հետաքրքիր  զուգադիպություն  է,  որ  այն  ուղիղ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել,  ոչ  թե  ասենք  չորսին  կամ  յոթին  մեկ  քառորդ  պակաս:  Ես  միշտ  տուն  էի  վերադառնում  երկուսն  անց  կեսին:  Գիշերները:  Համարյա  միշտ  երկուսն  անց  կեսին:  Դա  պարզապես  զուգադիպություն  է,-նա  նայեց  մյուսներին,  բայց  թվում  էր՝  իր  աչքերը  այլևս  իրեն  չեն  պատկանում,-ես,  իհարկե,  քաղցած  էի  լինում:  Տուն  հասնելուն  պես  անմիջապես  խոհանոց  էի  մտնում:  Դա  սովորաբար  տեղի  էր  ունենում  երկուսն  անց  կեսին  մոտ:  Իսկ  քիչ  անց  մայրս  էր  գալիս:  Ես  ինչքան  էլ  փորձում  էի  դուռը  կամաց  բացել,  նա  միշտ  լսում  էր:  Եվ  մինչդեռ  ես  մութ  խոհանոցում  ուտելու  բան  էի  փնտրում,  նա  վառում  էր  լույսը:  Նա  սովորաբար  իր  բրդյա  ժակետով  և  կարմիր  շալով  էր  լինում:  Եվ  բոբիկ:  Միշտ  բոբիկ  (այդ  ժամանակ  մեր  խոհանոցը  սալիկապատ  էր):  Նա  աչքերը  կկոցում  էր,  որովհետև  լույսը  նրա  աչքերին  ուժեղ  էր  թվում:  Չէ՞  որ  գիշերվա  այդ  ժամին  նա  պետք  է  արդեն  քնած  լիներ:  «Կրկին  այսքա՜ն  ուշ»,-միշտ  ասում  էր  նա:  Այլևս  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Ապա  նա  ինձ  համար  տաք  ընթրիք  էր  պատրաստում  և  նայում,  թե  ինչպես  եմ  ուտում:  Այդ  ժամանակ  նա  անդադար  ոտքերը  իրար  էր  շփում,  քանի  որ  սալիկները  շատ  սառն  էին:  Գիշերվա  ժամերին  հողաթափեր  չէր  հագնում:  Երկար  մնում  էր  ինձ  մոտ  նստած,  այնքան  երկար,  մինչև  վերջացնում  էի  ուտելը:  Ապա  ես  լսում  էի՝  ինչպես  է  նա  ափսեները  իրար  վրա  դարսում,  երբ  իմ  սենյակում  արդեն  լույսը  անջատած  էի  լինում:  Ամեն  գիշեր  հենց  այդպես  էր  լինում:  Եվ  հիմնականում`  երկուսն  անց  կեսին:  Ես  կարծում  եմ՝  ամբողջովին  հասկանալի  է,  որ  նա  գիշերը՝  երկուսն  անց  կեսին,  խոհանոցում  ինձ  համար  ուտելու  բան  էր  պատրաստում:  Ինձ  համար  դա  սովորական  էր:  Նա  միշտ  այդպես  էր  անում:  Եվ  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Նա  ամեն  անգամ  այդպես  էր  ասում:  Ես  չեմ  կարող  դա  այլևս  չլսել:  Այն  ինձ  համար  այնքան  սովորական  է  դարձել:  Ամբողջը  միշտ  հենց  այդպես  էլ  եղել  է:

Նստարանին  նստածները  լուռ  հոգոց  հանեցին:  Ապա  տղամարդը  ցածրաձայն  հարցրեց.

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Նստարանին  նստածները  լուռ  էին:  Ապա  կինը  հարցրեց.

-Իսկ  ձեր  ընտանի՞քը:

Նա  ծիծաղեց  շփոթված.

-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:

Նա  շփոթված  ծիծաղեց՝  նայելով  մյուսներին:  Բայց  նրանք  իրեն  չէին  նայում:  Ժամացույցը  կրկին  ձեռքն  առավ  և  դարձյալ  ծիծաղեց:  Ծիծաղեց.

-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:

Այլևս  նա  ոչինչ  չասաց:  Բայց  հիմա  ավելի  էր  նմանվել  ծերունու:  Իսկ  կողքին  նստած  տղամարդը  հայացքը  գցեց  իր  կոշիկներին,  բայց  չնկատեց  դրանք.  շարունակ  դրախտ  բառի  մասին  էր  մտածում:

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Ծերունու դեմքով այդ երիտասարդը — Այս արտահայտություն հետաքրքիր ձևով է ներկայացնում ու բնութագրում գլխավոր հերոսին։ Այն ցույց է տալիս նրա ոգևորվածությունը ու անցյալը հիշելու ու «վերականգնելու» սուր ցանկությունը։ Կարծում եմ, որ սա ցույց է տալիս, որ «ծերունու դեմքով», այսինքն ի նկատի ունենալով տարիքն ու փորձը, և «երիտասարդը»՝ մանկությունից հետաքրքիր ու «սիրտ կոտրող» հիշողություններ ու պահեր հիշելու համար գործածված բնութագրիչ։

Այն այլևս ոչ մի արժեք չունի — Սա առաջին հայացքից կարող ենք դիտարկել որպես սովորական նախադասություն, սակայն եթե «խորանանք», ապա կհասկանանք, որ այն ավելի մեծ իմաստ ունի, ինչպես օրինակ մարդու կամ կյանքի «անպետք» լինելը։ Ըստ էության, այն կապ ունի գլխավոր հերոսի հոգեվարքի հետ, սակայն սա կարելի է նաև կապել «ընդհանուր» մարդկային հոգեբանությանը։ Ժամացույցը դա նույն կյանքն է, որը մարդ ապրում է, սակայն գալիս է մի պահ, երբ տեղի է ունենում այնքան ցավոտ ու հիշվող պահ, որ այդ «ժամը» դաջվում է մարդու մեջ ու չի մոռացվում։ Այսինքն, այն ինչ-որ հանգամանքներում մարդու համար «արժեզրկվում» է, որովհետև մարդը մտածում է, թե ինչու այդ ճակատագիրը արժանացավ հենց իրեն, ինչու հենց իրեն ու սկսում է մտածել, որ կյանքը անարժեք է, անիմաստ, այսինքն էլ իրենից ոչ մի կարևոր «արժեք» չի ներկայացնում։ Այդ իսկ պատճառով վատ դեպքերը ավելի երկար են ժամանակ են «տանջում» մարդուն։

Ամեն  ինչ  կորած  է — Այս նախադասությունը, ինչպես և նախորդը, նույն իմաստն է կրում, բայց սա ավելի լավ է բնութագրում այդ պահին գլխավոր հերոսի ապրած հոգեվարքը։ Այս նախադասությունից կարող ենք եզրակացնել, որ գլխավոր հերոսը «շտապողական» էր, շփոթված, անընդհատ փորձում էր ավելի շատ խոսել դրա մասին, նույնիսկ «չհասցնելով» գտնել անհրաժեշտ բառերը։ Այս նախադասությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսի վիճակում կգտնվի մարդը, եթե հասկանա, որ կյանքը «արժեզրկվել» է։

Ներսում  ջարդված  է,  դա  անկասկած  է:  Բայց  տեսքը  առաջվա  նման  է,  նույնիսկ  եթե  հիմա  այլևս  չի  աշխատում — Հետևյալը կարող ենք կապել ինչպես գլխավոր հերոսի, այնպես էլ ժամացույցի հետ, սակայն այն ի սկզբանե կապված էր ժամացույցի հետ։ «Ներսում ջարդված» լինելը նույնն է ինչ «կյանքից» կտրվածը, աշխարհից «հետ մնացածը»։ Մարդ, ով այդպիսի հոգեվարք է ապրում, հասկանում է, որ կյանքը «բացասական է տրամադրված» նրա դեմ, որ մարդիկ իրենց հայացքները «թեքել» են իրենից, որ կյանքը այլևս նրա համար «արժեք» չունի։ Ուստի և մտածում ենք, որ այն ներսից «ջարդված» է ու նրան «վերականգնելու» համար գրեթե բոլոր հույսերը մարել են։

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Եթե «նայենք» ուղիղ իմաստով, ապա «դրախտ» հասկացությունը կապված է իր անցյալի հետ, այնտեղ որտեղ նա իրեն լավ էր զգում, սակայն եթե ավելի «խորանանք»,5= ապա դա սկսում է կապ «հաստատել» արդեն մարդկային այն «ճնշող» զգացողությունների ու տպավորությունների հետ, որոնք «ապրել» է գլխավոր հերոսը։ «Դրախտ» հասկացությունը կարելի է վերլուծել շատ հեշտ՝ ընտանիքի կողքին։ Այն ժամանակ, երբ դեռ նա ավելի երիտասարդ էր, աշխատում էր, գիշերը ժամը երկուսանց կես տուն էր գալիս, ու մայրիկը իր համար համեղ ուտելիքներ էր պատրաստում, դա իր համար իսկական «դրախտ» էր։ Այն ջերմությունը, երջանիկ պահերը, սերն ու ուրախությունը, օգնելու վառ ցանկությունը, հպարտանալու ամեն պահը արդեն չէր կարող վայելել գլխավոր հերոսը, քանզի իր կողքին այևս չկային այն մարդիկ, ովքեր կկարողանային իրականացնել այդ երազանքը։ Ես դա նույնպես համարում եմ «դրախտ», սակայն ոչ դաշտավայր՝ ծաղիկներով, այլև իսկական սեր ու հավատարմություն, վստահություն ու երջանկություն։

Թեմա 16․Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը․Հայաստանի անկախության վերականգնումը։ Աշոտ 1-ին

Հայաստանի անկախության վերականգնումը

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ։ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Անկախության վերականգնման հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը։ 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ 876 թ. բյուզանդական կայսր Վասիլ (Բարսեղ) 1-նը, որը ծագումով հայ Արշակունիների տոհմից էր (այդպես էր ստեղծվել), պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ՝ որպես թագակիր ասպետի և թագ խնդրում նրանից։ Դա նպաստում է Բագրատունիների հեղինակության բարձրացմանը։ Աշոտ Բագրատունին բացահայտում է արաբ ոստիկանի ծրագրած դավադրությունն ու նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում և վտարում Հայաստանից, իսկ Խալիֆայությունը ամեն կերպ ցանկանում է թաքցնել իր մեղավորությունը։

Աշոտ Ա. Մեծ Բագրատունի 820-890 - Azat Or

885 թ. Խալիֆը ստիպված թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ Աշոտին թագ և արքայական ընծաներ է ուղարկում նաև կայսր Վասիլ 1- ինը։ 885 թ. Բագարանում մեծ հանդիսավորությամբ կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունին օծվում է հայոց թագավոր Աշոտ 1-ին անունով (885-890թթ.)։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին վրացիները, աղվանները, Վանանդի, Սյունյաց և Արծրունյանց իշխաններն։ Աշոտ Ա-ն մինչև թագավոր օծվելը եղել է թագավորի ու ղեկավարի դերում, քանզի ինքն էր հարկերը հավաքում, պետությունով զբաղվում։ Իրականում նա թագավոր է եղել 5 տարի, սակայն դե ֆակտո 35 տարի է ղեկավարել՝ թագավորական տարիներն նույնպես հաշված։

Հետաքրքիր դեպք՝ Երբ ձիապահ Վասիլին հաջողվեց դառնալ Բյուզանդիայի թագավոր ու սպանել նախկին ղեկավարին, նա կարգադրեց, որպեսզի իրեն թագավոր հռչակի անձամբ Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչը՝ Աշոտ Ա-ը։ Վասիլը այդ քայլով ցանկանում էր ցույց տալ նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ, նույնիսկ հեղինակությունը բարձրացնելու համար, ասում էր, թե Արշակունիների տոհմից է ու դա ապացուցելու համար հենց Աշոտ Ա-ին էր խնդրել, որպեսզի վերջինիս թագադրի։ Այդպես էլ եղավ։ Սակայն, պետք է արձանագրենք, որ Բյուզանդիան հզոր պետություն էր, ինչպես ներկայիս Միացյալ Նահանգները, իսկ Արաբական Խալիֆությունը՝ մեր ոխերիմ դաշնակիցն էր, ներկայիս՝ սլավոնական Ռուսաստանը։ Ու Բյուզանդիայի թագավորին թագադրելու դեպքը կարելի է համեմատել մեր օրերի հետ, թե ՀՀ նախագահը թագադրեր ԱՄՆ-ի նախագահին։