Գրականություն տնային

Ուսուցչիօր—նախագիծ

Ես իմ ուսուցչին համարում եմ իմ հայրիկին, ինձ միշտ հայրս օգնել է դասերս անեմ։ Ես նրա հետ շատ ժամանակ եմ անցկացնում։ Նա միշը ինձ ասել է, որ եթե չսովորեմ չեմ կարող հասնել իմ նպատակներին։ Հայրիկս ինձ ասել է նաև, որ գիրք կարդալնել է շատ բաներին հաջողություն տալիս։

Նկարչական-իմպրովիզացիա #1

Ես նկարել եմ մի նկար🎨🖼, որում դուք կարող եք տեսնել անհնարին բաներ։ Նկարի մի մասը, որիմ պատկերված է ահռելի քանդակ, ես վերցրել եմ այն իմ սիրած նկարիչ Դալլիի նկարից։ Հուսով եմ ձեզ դուր կգա։ Ես այն անվանել եմ < The imaginary world > հայերենով կթարգմանվի < Երևակայական աշխարհ>։

Պապիկիս մասին

Կարեն Արտուշի Մաթևոսյան

ՊԱՏՄ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐmatevosyankaren20@aspu.am

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն

Կրթություն
1979-ին ավարտել է Խ. Աբովյանի անվ. Հայկական պետ. Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը

Գիտական աստիճան
պատմական գիտությունների դոկտոր, 1989 թ. թեկնածուական ատենախոսություն՝ «Անիի գրչության կենտրոնը»
2008 թ. դոկտորական ատենախոսություն՝ «Սամվել Անեցու Ժամանակագրության ձեռագրերի աղբյուրագիտական քննություն» (004 մասնագիտական խորհուրդ)

Աշխատանքային փորձ 
2009-2016թթ.՝ դասախոս ՀՊՄՀ-ի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնում (0.5 դրույք)
2005-2016թթ.՝ Մ. Մաշտոցի անվ. Մատենադարան, արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ
1980-2004 թթ.՝ աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում (1995-ից՝ գիտքարտուղար)

Կարդացվող դասընթացներ
Մագիստրատուրա՝ Արխիվային գործ, Սփյուռքահայ արվեստ, Գիտական աշխատանքի կազմակերպման մեթոդիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակ 

Հայոց պատմություն, մշակույթ, արվեստ

Հրապարակումներ 
Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը, Ս. Էջմիածին, 2013։
Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն, աշխատասիրությամբ Կարեն Մաթևոսյանի, Երևան, «Նաիրի», 2014։
Surb Gevorg Cathedral. The Frescoes, Preface authors Karen Matevosyan, Avet Avetisyan, Yerevan, 2015 (անգլերեն, հայերեն, վրացերեն, ռուսերեն)։
Անիի ազնվականության պատմությունից կամ երեք Գրիգոր Մագիստրոս, «Մուղնի» հրատ., Երևան, 2015։

Կարեն Մաթևոսյան.jpg
Կարեն Արտուշի Մաթևոսյան
Կոստանդնուպոլիս, 2013 թ.
Ծնվել էմարտի 7, 1958 (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան,  Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն,  Հայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունհայագետ
աղբյուրագետ
արվեստի պատմաբան
ԱշխատավայրՀայաստանի ազգային պատկերասրահ և Մատենադարան

Լուսնի մասին

Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով`   գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն`   Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:

Լուսին

Առցանց ուսուցում, Մայրենի

  1. Քո օրվա սկիզբը
    Ես արդնանում եմ 10։00-ին և գնում եմ նախաճաշի
  2. Նախագծեր

Առցանց ուսուցում ՝ Նկարապատում

Առցանց ուսուցում, Անգերեն

Առցանց ուսուցում, Մայրենի

Առցանց ուսուցում Խոհանոցային աշխատանք

Առցանց ուսուցում Խոարարություն

Առցանց ուսուցում, Անգլերեն

Անգլերեն

  1. Ընտանեկան նախագծեր
    Մարմնամարզություն ամեն առավոտ
  2. Օրը ընտանիքի հետ
    Ես իմ ընտանիքի հետ հաճախ եմ զբոսնում
  3. լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
    Ես ցանկացած դաս հաճույքով կատարում եմ և մասնակցում եմ բոլոր օնլայն դասերին
  4. Ինքնակրթություն
    Ես տանը կարդում եմ ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ
  5. Մարզական ժամ
    13։00 իմ ընտանիքը կատարում է մարզական վարժություններ
  6. Օրվա ազատ ժամանկը
    Ազատ ժամանակ ես դիտում եմ ֆիլմեր
  7. Քո խաղացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
    Ես իմ հեռախոսի մեջ ներբեռնել եմ տրամաբանակն խաղեր և խաղում եմ 10-ից 15 րոպե
  8. Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք
    Ես տանը ունեմ շատ տրամաբանական խաղեր և ամեն երեկո խաղում եմ եղբորս հետ
  9.  Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
    գիրք կարդալ, դիտել տարբեր ժանրերի ֆիլմեր, ապլիկացիա պատրաստել
  10. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
    Ես աշխատում շատ չզբաղվել կայքերով և բացի այդ ես շատ կաըքեր չունեմ ինչպես մյուսներն instagram, Tik tok, facebook, ես կարծում եմ դա սխալ է իմ տարիքին և այն իմ կյանքւմ իմաստ չունի
  11. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
    Ես կարդում եմ Ջաննի Ռոդարիի գրքերց մեկը՝ Հեքիաթներ հեռախոսով
  12. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
    Ես դիտում եմ Королевство полной луны https://www.kinopoisk.ru/film/571892/
    Наследники 3 https://www.kinopoisk.ru/film/1115214/ և այլն․․․
  13. Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
    ես շատ չեմ դիտում հաղորդումներ և առավել ևս հեռուստացույց
  14. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/
    Կորոնավիրուսի մասին
  15. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։
    Ես բակում շաբաթը մեկ զբոսնում եմ և մարզվում եմ։

Եղիշե Չարենց

Բանաստեղծություն

Առավոտ

Իմ անցած օրերի պես,
     Հնացած օրերի պես,
     Ես արդեն հեռացել եմ
     Հնացել եմ ես:
     Ես արդեն հնացել եմ
     Ես արդեն հիմա ծե´ր եմ,
     Հեռացել ու անցել եմ _
     Ծերացել եմ ես:
     Բայց այս վառ օրերի մեջ,
     Երբ հողմերն աղմկում են,
     Աղմկում ու երգում է
     Անցած սիրտը իմ.
     Ես արդեն հիմա ծե´ր եմ,
     Ինձ կարծես հմայել են,
     Եվ իմ իմ սիրտը պահել է
     Կրակները հին: _
     Ախ, գիտեմ, որ այդ դո´ւ ես,
     Որ այդպես հմայում ես,
     Հմայում ու նայում ես
     Օրերում այս հուր:
     Դու անուշ կարկաչում ես,
     Դու կանչող մի հնչյուն ես,
     Կարկանչում ու կանչում ես,
     Չգիտեմ, թե ո՞ւր:
     Եվ հիմա ես լսում եմ,
     Որ վերջին երազում իմ
     Քո կարոտն սկսկում է
     Իմ հոգին հուզել_
     Ես կարծես ծերացե´լ եմ.
     Ծերացել ու դարձել եմ
     ՈՒ նորից երազել եմ
     Կարոտանք ու սեր…

Առցանց ուսուցում, Մայրենի

Ֆիլմի դիտում և քննարկում

Ես այս օրերին դիտել եմ King-Kong-ը: Ինձ այդ ֆիլմը շատ դուր եկավ։ Ֆիլմը մի փոքր սարսափ ժանրից էր։ Ես այն դիտելուց հասկացա, որ ֆանտաստիկ ֆիլմ է, որովհետև ինչ ֆիլմում կատարվում էր, դա անհնար էր իրականություն լիներ։ Ֆիլմի գլխավոր դերը կատարում էր Naomi Watts-ը՝

Naomi Watts

Ֆիլմը պատմում է այս👆 աղջկա մասին, նա դերասանուհի էր թատրոնում աշխատում, որը կորցնում է իր աշխատանքը, քանի որ թատրոնը երկարաժամկետ փակվում էր։ Մի խորամանկ չար մարդ անունը՝ Կառլ, տեսնելով աղջկան, նրան խափում և ասում է, որ նա ուզում է ֆիլմ նկարել, վտանգավոր կղզիներից մեկում, իսկ աղջիկը համաձայնվում է։ Կառլը իրականում ֆիլմ չեր ուզում նկարահանել այլ իր նպատակն էր տեսնել թե այնտեղ ինչ է կատարվում քանի, որ լսել էր, որ այնտեղ կա՝ սասափելի, հսկա և վտանգավոր գորիլա։ Մի քանի օր անց նրանք նավով պետք է շարժվեին, Բայց Կառլը մի օպերատրի էր նույնպես խափել ասելով, որ ֆիլմ է նկարում։ Օպերատրն ում անուններ՝ Ջեյմս խոսում էր Կառլի հետ։ Կառլը համոզում էր Ջեյմսին, որ գնար նրանց հետ կղզի։ Ջեյմսը լինելով սրամիտ չհավատաց և կռահեց, որ մի բան այն չի։ Ջեյմսը ուզեց նավից դուրս գալ և գնալ տուն, բայց Կառլը դիտավորյալ երկարացնում էր խոսակցությունը իմանալով որ նա չի հասցնի դուրս գալ նավից։ Երբ Ջեյմսը ուզոց դուրս գալ արդեն ուշ էր, նավը շարժվում էր։ Նրանք երբ հասան կղզի նկատեցին, որ Էննը՝ Naomi Uotts-ը անհետացել է։ Նրանք սկսում են փնտրել նրան և տղաներց մեկը տեսավ, որ մի մեծ գորիլայի ձեռքում է աղջիկը։ Նրանք երկար ճանապարհներով և փորձություններով անցան և գորիլայի մոտից վերցրեցին աղջկան։ Գորիլային տարան քաղաք, բայց Էնն ու գորիլան ընկերացել էին։ Էննը պայքարում էր, որ գորիլային չսպանեն։ Գորիլան բարձրացել էր բարձր շենքերից մեկի տանիքի վրա և այդ պահին ուղղաթիռն անցնում է շենքի վրայով և հարվածում է գորիլային։ Գորիլան ընկնում է գետնին ու սատկում է։ Էննը շատ տխրեց։ ԵՎ ․․․

https://www.kinopoisk.ru/film/5908/

Առցանց ուսուցում, Մայրենի

Նախագիծ 2

Չինաստանում ապրում էր մի մանրէ՝ անունը Կորոնա, ազգանունը Վիրուսիկ։ Նրա հետ ոչ ոք չէր ուզում ընկերություն անել ու մի օր նա չարացավ և սկսեց բոլորին վարակել։ Ամբողջ աշխարհում տարածվեց չար Վիրուսիկը և մարդիկ ստիպված սկսեցին դուրս չգալ տանից։ Մի օր Կորոնան հանդիպեց Ֆուֆունիկ Վիրուսիկին։ Նրանք մտերմացան և դարձան լավ ու բարի ընկերներ։ Բարությանն այնքան շատ եր, որ նրանք վարակեցին ողջ աշխարհի մարդկանց և բոլորը դարձան ավելի բարի և ընկերասեր։