Երգի բառեր

Դերիկո՜

Կրկ.
Դերիկո, Դերիկո, Աղջի արի էրթանք ուխտ
Դերիկո, Դերիկո, Մոմեր վառենք ջուխտեջուխտ

Տղա — Դու պզդիգ ես, սերդ անուշ է,
Խոսքերդ ինձ համար նուշ է,
Աղջիկ — Տղա ջան տուն արի արդեն
Ինձի ազատե էս դարդեն:

Կրկ. Դերիկո, Դերիկո, բուսել ես բաղի միջին
Դերիկո, Դերիկո, Դուն ես իմ խաղի միջին

Տղա — Բաղերի մեջ չկա համեմ
Սիրտս սրտիդ մեջը քամեմ
Աղջիկ — Տեղ ես անում, տեղիդ մեռնեմ,
Էդ նոր ծլած բեղիդ մեռնեմ:

Կրկ. Դերիկո, Դերիկո, լուսնյակը շողա գցել
Դերիկո, Դերիկո, իմ յարը քողա գցել
Տղա — Արի համով, ոսկե ծամով
Էրթանք մեր բաղ սազ ու դամով,
Աղջիկ — Դու լուսնյակ ես, լույս չես տալիս
Ամպի տակից դուրս չես գալիս: