Հաշվետվություն #4

Իմ զարթուցիչն ինձ արթնացնում է 7։00-ին և ես իմ քույրիկի և ընկերների հետ գնում եմ մարզվելու։ Մենք պտտվում ենք Սուրբ երրորդություն եկեղեցու շուրջ։ Հետո Կինո-Հայաստանի շուրջ ենք պտտվում։ Այնուհետև գնում ենք մեր բակ և մարզանք ենք անում, պարան ցատկոտում, գնդակով խաղեր ենք խաղում և բարձրանում ծառ ցոգոլ հավաքելու։