Ես կարողանում եմ տարբերվել

Ես կարողանում եմ սահադաշտում չմուշկ քշել, գեղեցիկ նկարել, շատ լավ պարել, ասեղնագործել, դաշնամուր նվագել և դերասանություն անել։ Իմ հայրիկն ինձ միշտ ասել է, որ լավ եմ դերասանություն անում, որովհետև կարողանում եմ նույն րոպեին կեղծ լացել և կեղծ ծիծաղալ։ Նկարչությունը ինձ հասել է հորաքույրիցս, նա նկարչուհի է և աշխատում է պապիկիս ու տատիկիս հետ Մատենադարանում։ Նա ինձ ցույց է տվել ինձ նկարելու տարբեր տեսակներ։ Նկարչությունը ես նույնպես շատ եմ սիրում։ Պապիկս ինձ ասել է, որ դաշնամուրին շատ լավ եմ տիրապետում։ Նա է ինձ սովորացրել դաշնամուր նվագել։ Պապիկս նույնպես փոքր ժամանակ դաշնամուր լավ է նվագել։ Նա աշխաում է Մատենադարանում որպես՝ փողտնօրեն և պատմության և գիտության դոկտոր, նրա անունն է Կարեն Մաթևոսյան ։ Միշտ երազել եմ դառնալ դերասանուհի, բայց ինձ թվում է դեռ որոշելու ժամանակ կա և կփորձեմ նորից մտածել։