Հեռավար ուսուցման ամփոփիչ հաշվետվություն

Այս հաշվետվությունը դուք կարդալով կտեսնեք թե ես այս մարտ, ապրիլ և մայիս ամիսները ինչ եմ արել և ինչ նախագծերի եմ մասնակցել։ Այս ամիս ավելի շատ տրամադրել եմ դասերին, բայց նաև հանգստացել եմ և ժամանակ անցկացրել ընտանիքիս հետ։

Այստեղ դուք կծանոթանաք իմ նախագծերի հետ։👇

ապրիլ Կատարում եմ Սասնա ծռեր նախագիծը , Ընտանեկան նախագիծ, Բնագիտական փորձ , Վիրտուալ ճանապարհորդություն տարբեր երկրներով , Առցանց ուսուցում, Նկարչություն, Русский язык, Առցանց ուսուցում, Մայրենի,
մայիսՇիկահեր գայլեր , Պատրաստում ենք շաքարաքլոր , Հեքիաթացի ժամ , Ես կարողանում եմ տարբերվել ։

Ինձ դուր չի գալիս այսքան շատ մնալ տանը, որովհետև շատ ձանձրալի է։ Բայց ես գտա հետաքրքիր զբաղմունքներ, օրինակ՝ մարմնամարզությամբ, խոհարարությամբ, ընթերցանությամբ, նկարչությամբ, սեղանային խաղերով և այլն։ Բայց նույն բանը ամեն օր կրկնելով հետաքրքիր չէ։ Ես ամեն առավոտ մտածում եմ իմ դպրոցի մասին և ինքս ինձ հարց եմ տալիս <Երբ եմ գնալու դպրոց>։ Ես չգիտեմ ինչ անեմ, գնալով ավելի եմ հոգնում և ձանձրանում։ Այն ժամանակ գնում էի դպրոց և ընկերներիս հետ անցկացնում օրս։ Ես հասկացա, որ դպրոցն ավելի հաճելի է ինձ, ես ինձ այնտեղ լավ եմ զգում և միայնակ չեմ լինում։ Դպրոցը ես համրում եմ իմ տունը։ Առանց դպրոցն ավարտելու մարդիկ չեն կարող մասնագիտություն ընտրել, ճամբորդել և այլն։ Դրա համար անհրաժեշտ է սովորել, դրա մեջ մտնում է գրագիտությունը, լեզուներին տիրապետելը, կուլտուրան և այլն։ Ամեն ինչ կախված է սովորելուց, առանց դրա մենք ոչմի բանի չենք հասնի։ Կարևորներից մեկը՝ լեզուն է։ Պետք է ամենալավը տրապետել անգլերենին։ Քանի, որ այդ լեզուն ամբողջ երկրագնդով տարածված է։ Այս ամենով ուզում եմ ասել, որ դպրոցը կարելի է նայել երկու կողմով։ Ես շատ եմ ուզում վերադառնալ դպրոց և շարունակել դասերը իմ ընկերների և ուսուցիչների հետ։😉😌

Оставьте комментарий